🔄

Не загружается?

Сеть медленная или кэш устарел. Очистите его и попробуйте снова.

Ֆասադների եւ Վիտրաժների Մաքրում

Cleanzy-ն առաջարկում է վիտրաժների մաքրման ժամանակակից, արդյունաբերական մեթոդ, որի շնորհիվ Դուք ստանում եք կայուն, բարձր որակ՝ ամեն անգամ։

Մեր մեթոդը համատեղում է մեխանիկական և ջրային մաքրման լավագույն տեխնոլոգիաները.

🔵 Պտտվող խոզանակով մեխանիկական մաքրում։ Խոզանակը հեռացնում է ցեխը, կպած փոշին և անձրևից մնացած կրաքարային նստվածքը՝ ապակու և շրջանակի ամբողջ մակերեսից։ Առավել բարդ դեպքերում կիրառում ենք նաև փրփուրի համակցություն։ 🔵 Տելեսկոպիկ երկար ձող։ Բարձր վիտրաժներին հասնում ենք հատուկ տելեսկոպիկ ձողի միջոցով՝ առանց ավելորդ սարքավորումների և ապահովելով աշխատանքի ճկունությունն ու արագությունը։

🔵 Դեիոնիզացված, ֆիլտրված ջրով մաքրում։ Ողջ ընթացքում կիրառվում է ֆիլտրված հոսող ջուր, որը զերծ է հանքանյութերից։ Հենց դա է պատճառը, որ ապակու վրա չի մնում ոչ մի բիծ, ոչ քիմիական նյութ, ոչ ցեխաջուր, ոչ որևէ այլ հետք։

🔹 Ապակին չորանում է առանց մնացորդի՝ բնական, միատեսակ փայլով։ 🔹 Ավելի երկարատև արդյունք։ Քանի որ ապակու վրա քիմիական մնացորդ չի մնում, փոշին հետագայում ավելի դժվարությամբ է կպչում մակերեսին, և մաքրության արդյունքն ավելի երկար է պահպանվում։ 🔹 Հարմար Ձեր բիզնեսի ռիթմին։ Աշխատանքը կատարվում է կրճատված ժամանակում, և հնարավոր է ավարտել մինչ Ձեր բիզնես տարածքի աշխատանքային ժամի սկիզբը՝ առանց Ձեր գործունեությունը խանգարելու։

Details

Price: 40,000 AMD

Seller: Cleanzy Cleaning Service (Yerevan)

Availability: in stock

More in the marketplace

All products and services