🔄

Не загружается?

Сеть медленная или кэш устарел. Очистите его и попробуйте снова.

‹‹ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ››

BSCOSMO BUSINESS HUB

‹‹ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ››

Մասնագիտական Կողմնորոշում

Հուլիսի 6, 8, 13, 15, 20 - Արփի Վանյան
Հուլիսի 22,27 - Արևիկ Գևորգյան
Ժամեր` 11:00-12:30
Արժեք` 70 000 դրամ

Դասընթացը բաղկացած է 2 բլոկից` Հոգեբանական և Ճանաչողական

Հոգեբանական Բլոկ` Արփի Վանյան (Հոգեբան, միջազգային IAAP Аpplied Psychology ասոցիացիայի անդամ, բեսթսելեր գրքերի հեղինակ, կինոսցենարիստ)

«Իմ ապագայի սցենարը»` ներառում է 5 հանդիպում. Սա սովորական մասնագիտական կողմնորոշման դասընթաց չէ։
Ծրագիրը համատեղում է հոգեբանությունը, քոուչինգը և սցենարային մտածողությունը՝ օգնելով դեռահասին նայել իր կյանքին որպես սեփական հաջողության պատմության գլխավոր հերոսի։

1-ին հանդիպում
«Ո՞վ եմ ես իրականում»

• Բացահայտել իր ուժեղ կողմերը
• Գտնել էներգիա և մոտիվացիա տվող ոլորտները
• Ձևավորել սեփական «անձնական բրենդի» հիմքերը

2-րդ հանդիպում
«Իմ ձայնը և ուրիշների սպասումները»

• Սովորել տարբերել սեփական ցանկությունները արտաքին ազդեցություններից
• Սահմանել իր գլխավոր արժեքները
• Կառուցել ներքին կողմնացույց՝ ապագա ընտրությունների համար

3-րդ հանդիպում
«Ընտրել առանց վախի»

• Հասկանալ, թե ինչն է խանգարում որոշումներ կայացնել
• Նվազեցնել սխալվելու և ձախողվելու վախը
• Տիրապետել որոշումների կայացման գործնական մեխանիզմների

4-րդ հանդիպում
«Soft Skills և աշխատանքային միջավայր»

• Զարգացնել հաղորդակցման և համագործակցության հմտությունները
• Բացահայտել իր դերը թիմում
• Սովորել առաջնորդության և էմոցիոնալ ինտելեկտի հիմունքները

5-րդ հանդիպում
«Իմ ապագայի պատմությունը»

• Կազմել սեփական ապագայի տեսլականը
• Ներկայացնել իր մասնագիտական գաղափարները
• Ստեղծել իրական գործողությունների ծրագիր առաջիկա 30 օրերի համար

2-րդ Բլոկ.
Խոսնակ` Արևիկ Գևորգյան
BSCOSMO ACADEMY-ի մարքեթինգի մասնագետ, կրթական բաժնի պատասխանատու

Հանդիպում 6․ «Մասնագիտությունների աշխարհը քարտեզի վրա»
Նպատակ՝ ցույց տալ, որ մասնագիտությունը միայն «բժիշկ, ծրագրավորող, իրավաբան» չէ, այլ աշխարհներ, դերեր, միջավայրեր ու խնդիրներ։

Հանդիպում 7. «Մասնագիտությունների ռենտգեն»
Ընտրում եք հայտնի մասնագիտություններ ու «բացում» ներսից։

Յուրաքանչյուր երեխա ընտրում է մասնագիտություն և գրում է փոքրիկ սցենար․
«Ես 25 տարեկան եմ, աշխատում եմ որպես․․․
Իմ օրը սկսվում է․․․
Ես լուծում եմ․․․
Ինձ մոտ լավ է ստացվում․․․
Իմ աշխատանքի դժվարությունն է․․․
Ես հասկանում եմ, որ սա իմն է, որովհետև․․․»

Ի՞նչ արդյունքով է երեխան ավարտում ծրագիրը

Ծրագրի ավարտին յուրաքանչյուր մասնակից ստանում է իր անձնական
«ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՔԱՐՏԸ
որտեղ ամփոփված կլինեն՝

⭐ Իր 5 գլխավոր ուժեղ կողմերը

⭐ Իր TOP-5 արժեքները

⭐ Իրեն համապատասխան TOP-3 մասնագիտական ուղղությունները

⭐ 30-օրյա գործողությունների անհատական պլանը

⭐ Հաջորդ քայլերը դեպի գիտակցված կարիերայի ընտրություն

Այս քարտը դառնում է երեխայի անձնական ուղեցույցը, որը կարող է օգնել նրան հետագա կրթական և մասնագիտական որոշումների ընթացքում։

ՀԱՐԳԵԼԻ’ ԾՆՈՂՆԵՐ

Մենք չենք ասում երեխային՝ «ինչ դառնալ»։
Մենք օգնում ենք նրան հասկանալ՝ «ով լինել», որովհետև ճիշտ մասնագիտությունը սկսվում է ինքնաճանաչումից։

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ընտրի ոչ թե պատահական, այլ գիտակցված ճանապարհ, ապա «Իմ ապագայի սցենարը» ծրագիրը կարող է դառնալ այդ ճանապարհի կարևոր առաջին քայլը։

Թող նա չկրկնի ուրիշների սցենարը, թող գրի սեփականը։

BSCOSMO events