🔄

Не загружается?

Сеть медленная или кэш устарел. Очистите его и попробуйте снова.

SMM ONLINE դասընթաց

SMM ONLINE դասընթաց

"SMM ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ (Միայն սկսնակների համար)

⏳ Տևողություն՝ 6 շաբաթ
📚 Շաբաթը 2 դաս × 2 ժամ
🎓 Ավարտին՝ ավարտական նախագիծ + սերտիֆիկատ
Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զրոյից սովորել SMM, հասկանալ մարքեթինգի հիմքերը և կարողանալ ինքնուրույն վարել բիզնես էջեր ու գովազդներ։

Ի՞նչ է սովորելու մասնակիցը
🔹 Մարքեթինգային մտածողություն
Կհասկանան, թե ինչպես է աշխատում մարքեթինգը, ինչպես ընտրել ճիշտ լսարան և ինչ տարբերություններ ունեն սոցիալական հարթակները (Instagram, Facebook և այլն)։ Կստեղծեն իրենց բիզնես էջերը ճիշտ կառուցվածքով։
🔹 Բովանդակության ռազմավարություն
Կսովորեն, թե ինչպես կազմել կոնտենտի պլան, ինչպես նկարահանել և կառուցել reels-եր, ինչպես կազմել ամսական բովանդակության ռազմավարություն։ Դասընթացի ընթացքում պատրաստում են ամբողջական ամսական պլան։
🔹 Content Creation
Կսովորեն դիզայնի հիմունքներ և արհեստական բանականության գործիքների կիրառություն՝ արագ և որակյալ կոնտենտ ստեղծելու համար։
🔹 Վճարովի գովազդ (Meta Ads Manager)
Կսովորեն ինչպես ստեղծել գովազդային էջ, ընտրել լսարան, սահմանել բյուջե և վերլուծել արդյունքները։ Գործնական մասում կմիացնեն իրական գովազդներ։
🔹 Աշխատանք հաճախորդների հետ
Կսովորեն ինչպես աշխատել պատվիրատուի հետ, ինչպես ներկայացնել իրենց ծառայությունները և կառուցել համագործակցություն։

Ավարտական փուլում
Մասնակիցները պետք է՝
✔ Կառուցեն ամբողջական SMM ռազմավարություն
✔ Գրեն 2 Reel սցենար և 1 վաճառքային գրառում
✔ Պատրաստեն 1 գովազդային արշավի կառուցվածք
✔ Հաշվարկեն սպասվող արդյունքները (CPL, վաճառք)

Այսինքն՝ դասընթացի ավարտին մասնակիցը կունենա պատրաստ պորտֆոլիո և գործնական գիտելիք՝ սկսելու աշխատել որպես SMM մասնագետ կամ զարգացնելու սեփական բիզնեսը։"

BSCOSMO events