🔄

Не загружается?

Сеть медленная или кэш устарел. Очистите его и попробуйте снова.

Խոսքի տեխնիկա և հաղորդակցման հմտություններ

BSCOSMO Business Hub

Խոսքի տեխնիկա և հաղորդակցման հմտություններ

Գործարար միջավայրում քո խոսքը քո այցեքարտն է։

Մինչ մարդիկ կճանաչեն քո փորձը, նրանք լսում են քո ձայնը, քո միտքը, քո ներկայացվածությունը։

Կինը կարող է ունենալ ուժեղ գաղափար, մեծ փորձ ու հստակ նպատակ, բայց եթե խոսքը վստահ չէ՝ միտքը կորում է։
Իսկ երբ խոսքը հստակ է, ձայնը՝ կառավարելի, միտքը՝ գրագետ կառուցված, քեզ ոչ միայն լսում են, այլ նաև ընկալում որպես ուժեղ ներկայություն։

📅 Մայիսի 25 | 19:00
📍 BSCOSMO Business Hub (Մհեր Մկրտչյան 8)

🎤 Խոսնակ՝ Լիլիթ Դանիելյան
• 10 տարվա հեռուստատեսային փորձով լուրերի մեկնաբան-լրագրող
• խոսքի և ձայնի տեխնիկայի մասնագետ
• BSCOSMO Business Club-ի PR պատասխանատու

Այս հանդիպմանը խոսելու ենք՝
• ինչպես կառավարել ձայնը
• ինչպես ճիշտ շնչել
• ինչպես կառուցել հստակ և ազդեցիկ խոսք
• և ինչպես խոսել այնպես, որ քեզ լսեն, հիշեն և վստահեն քեզ։

Որովհետև բիզնեսում կարևոր չէ միայն՝ ինչ ես ասում։
Կարևոր է՝ ինչպես ես ասում, ինչ վստահությամբ ես ասում և ինչ տպավորություն ես թողնում դրանից հետո։ ✨

https://www.instagram.com/reel/DYM2PghRl37/?igsh=MW4xbjN0czFjZDR2bg==

BSCOSMO events